Foto

Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը մինչև օգոստոսի 6-ը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան մինչև 2025 թվականի օգոստոսի 6-ը երկարաձգելու մասին օրենքը։ Այս մասին փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները:

Ապրիլի 16-ին խորհրդարանը հերթական անգամ երկարաձգեց ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի գործողությունը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը: Սա արդեն 15 անգամ է, որ Ռադան երկարաձգել է զորահավաքն ու ռազմական դրությունը երկրում։

աղբյուրը՝ tert.am