Այսօր՝ ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 05:00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 փոքր Վեդիի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը: