Foto

Ոչ մի դեպքում չի կարող մարել Արցախյան շարժումը․ Սերոբ Գասպարյան

Կենտրոն ՔՀԿ-ում գտնվող ազատամարտիկ, «Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ ղեկավար Սերոբ Գասպարյանը կոչով դիմել է արցախցիներին․

«Սիրելի՛ արցախցիներ, սիրելի՛ հայ ժողովուրդ, գտնվելով անօրինական կալանքի  մեջ՝ իմ լիարժեք աջակցությունն  եմ  հայտնում և միանում ձեր արդարացի պայքարին։

Ոչ մի դեպքում չի կարող մարել Արցախյան շարժումը, և ոչ ոք  չի կարող լռեցնել և մեր սրտերից հանել դրախտավայր Արցախ վերադառնալու հույսը։

Չհուսահատվեք, հզորացեք հոգով  և սրտով։ Մեր միասնականությամբ կհաղթենք  անգամ  սատանային։

Արցախը ես եմ, Հայաստանը ես եմ և ես իմ պարտքն եմ համարում շարունակել լուսահոգի Արցախի Հերոս, «Սև հովազ» ջոկատի հավերժ հրամանատար Ռուստամ Գասպարյանի երազանքները՝ ունենալ  հզոր, հաղթանակած, փառապանծ, սիրով լի հայրենիք մեր սերունդների համար։

Աստված պահապան և օգնական բոլորիս։ Նվիրյալները չեն դավանափոխվում»: