Foto

Մոսկվան պատրաստ է ներկայացնել իր փորձը սահմանազատման ոլորտում․ Մարիա Զախարովա

Ռուսաստանը եզակի քարտեզագրական նյութ ունի, իսկ ռուս մասնագետները հետխորհրդային տարածքում լավագույններից են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով Երևանին և Բաքվին հարաբերությունները կարգավորելու հարցում օգնելու պատրաստակամության մասին:

«Մոսկվան պատրաստ է ներկայացնել իր փորձը սահմանազատման ոլորտում։ Մենք միայն ուրախ կլինենք օգնել մեր հայ և ադրբեջանցի ընկերներին։ Միշտ պատրաստ ենք շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- նշել է Զախարովան։

Աղբյուրը՝ alphanews.am