Foto

«Վան» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբը դրսևորել է ոչ սպորտային վարքագիծ․ «Նոա» ակումբ

Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ընթացքում երեկ «Վան» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբը դրսևորել է ոչ սպորտային վարքագիծ՝ օգտագործելով անպարկեշտ արտահայտություններ, իսկ մամլո ասուլիսի ժամանակ թույլ տվել «լկտի պահվածք» արտահայտությունը, այս մասին հայտարարություն է տարածել «Նոա» ֆուտբոլային ակումբը։

«Կարծում ենք, որ պայքարը պետք է լինի խաղադաշտում:

Հասունության կոչ ենք անում «Վանի» մարզչական կազմին և հորդորում հապշտապ ենթադրություններից առաջ համոզվել, որ օտարազգի գործընկերներին ճիշտ են հասկացել:

Լիահույս ենք, որ խաղի պատվիրակն ու տեսուչը արձանագրել են բոլոր անպարկեշտ արտահայտություններն ու ոչ սպորտային դրսևորումները»,- ասվում է հայտարարությունում։