Foto

Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվել են աշխարհաքաղաքական գնացքի հետեւից վազողների դերում. Տարասով


Հայ-ռուսական հարաբերությունների թեթեւակի սերտացումը քաղաքական վերլուծաբան, Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը կապում է Կրեմլում Հայաստանի գծով համակարգողի փոփոխության հետ: ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակին փոխարինել է առաջին տեղակալ, ՌԴ նախկին վարչապետ Սերգեյ Կիրիենկոն, որը պուտինյան ադմինիստրացիայի ամենաազդեցիկ դեմքերից է:

«Կիրիենկոն, ինչպես գիտեք, մինչ այդ Աբխազիայում միջոցառումներ իրականացրեց: Այնտեղ նախագահի արտահերթ ընտրությունների հետ կապված խնդիրներ կային: Հիմա նա զբաղվում է Անդրկովկասով, սկսելու է նորովի ուրվագծել Անդրկովկասի քաղաքականությունը, նոր ասպեկտներով: Տեսնենք, թե ինչպես է Մոսկվան իրեն պահելու հետագայում: Համենայնդեպս, այն հանգամանքը, որ Մոսկվան նախազգուշացրել է Հայաստանին, որ պետք է լինի կա՛մ Եվրոպայի, կա՛մ Ռուսաստանի հետ, խոսում է այն մասին, որ բարձրանում է Ռուսաստանի ուշադրությունը Հայաստանի նկատմամբ: Ինչպե՞ս այն հետագայում կդրսեւորվի, պինդ գրկախառնումո՞վ, երբ Հայաստանին այնպես կսեղմեն, որ նա չի կարողանա ոչ մի շարժում անել, թե՞ նոր ազատություն տալով նրան` դեռ կտեսնենք: Առայժմ իրավիճակը միանշանակ չէ: Ռուսաստանը հիմա այլ խնդիրներով է զբաղված, որոնք, ի դեպ, փոփոխություններ են բերելու հետխորհրդային քարտեզում»,- ասաց Տարասովը:


- «Այլ խնդիրներ» ասելով նկատի ունեք ԱՄՆ-ի հետ նոր հարաբերություննե՞րը: 


- Այո: Ամեն ինչ լուծվում է: ԵՄ խնդիրները, ԱՄՆ քաղաքականությունը: Կարճ ասած՝ տեղի է ունենում աշխարհի վերադասավորում:


- Լուրեր են պտտվում, թե մինչեւ մայիսի 9-ը` մեծ հաղթանակի տարեդարձը, Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրելու են խաղաղության պայմանագիրը: Դուք դա հավանակա՞ն եք համարում:


- Ես չեմ հավատում դրան: Նման նախադրյալներ չկան:


- Ակտիվ խոսակցություն կա այսօր Սյունիքի միջանցքի շուրջ, եւ Ռուսաստանը կարծես դրդում է կողմերին, որ արագ տրվի միջանցքը: Դա պե՞տք է Ռուսաստանին, եթե նա, միեւնույն է, չի վերահսկելու այն:


- Սյունիքի միջանցքը ոչ մեկին էլ պետք չէ: Ռուսաստանին այն պետք չէ բացարձակ, որովհետեւ հիմա թուրքական աշխարհում բոլորովին այլ խաղեր են սկսվում: Թուրքական աշխարհի միասնականություն էլ չկա: Եվրոպան հրաժարվում է Ադրբեջանով անցնող էներգետիկ կոմունիկացիաներից: Չինաստանը սկսում է իր ալյանսը կառուցել Միջին Ասիայի հետ, եւ նրա համար մեկ ճանապարհ կարող է լինել՝ Միջին Ասիայով դեպի Ռուսաստան եւ Եվրոպա: Սյունիքի միջանցքով ո՞ւր գնալ` Թուրքիա՞: Թուրքիան ներկայում համարյա պատերազմական վիճակում է: Այդ միջանցքը վտանգավոր է դառնում: Այնպես որ, այն ոչ մեկին պետք չէ:


- Հայաստանին առավել եւս պետք չէ, բայց այն պետք է Ադրբեջանին:


- Ադրբեջանին պետք էր այլ պայմաններում, բայց հիմա, երբ Եվրոպան հրաժարվում է ֆինանսավորել նրա էներգետիկ նախագծերը, կասպիական ռեսուրսի նշանակությունն ընկնում է: Եվրոպան հայտարարում է, որ զարգացնելու է կանաչ էներգետիկան, իսկ Ամերիկան բոլորին դուրս է մղում եվրոպական շուկայից՝ ե՛ւ ադրբեջանական, ե՛ւ ռուսական գազը:


Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում