Foto

Փաստացի հենց Գյումրիում կենտրոնացվել են ՔՊ-ի կողմից ատելի 3 մակարդակ. Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստացի հենց Գյումրիում կենտրոնացվել են ՔՊ-ի կողմից ատելի 3 մակարդակ:
1. Հանրային մակարդակում՝ Պահպանողականությունը
2. Անվտանգային մակարդակում՝ Ռուսական ռազմուժը
3. Տեղական-իշխանական մակարդակում՝ Նախկինը:

Այս ամենը փաստ է: 

Փաստ է նաև, որ շուրջ յոթ տարի է այս երեք մակարդակների հետ սրանք մղում են վայրի կռիվ: Շուրջ յոթ տարի է այս երեք մակարդակների ոչնչացման առումով ունեն զրո արդյունք: Գյումրին ու Փաշինյանի երեկվա ԱԺ ողջ բանախոսությունը վկա: 

Լայն իմաստով  այս քաղաքական կռվի՝ որը խորքում պահպանողականության ու լիբերալ ծայրահեղականության միջև կռիվ է, հաշիվը առայժմ նույնն է 0-0: 

Այս հաշիվը փոխվելու է աներկբա: 
Կրկնում եմ հաշիվը նույնն է, որքան էլ ձեզ թվա, թե ՔՊ ական ծայրահեղականները հաղթում են: Չեն հաղթում, սպառվել են, շնչահեղձ են դրա համար էլ նյարդային են և հաճախ անադեկվատ: Պետական և իշխանական ատրիբուտիկան հանեք տակը կմնա ոչ թե զրո, այլ արժեքային, բարոյական, քաղաքական ցնցոտի ու լիքը թուրք-ադրբեջանական «թեյավճար»: 

Ժողովուրդից էլ  բան չպահանջեք, նա էս ամենի հետ կապ չունի:Ժողովուրդը հանրային քաղաքականության սպառող է, ոչ թե խորքային քաղաքականության: Փաշինյանն անդադար ժողովրդին տալիս է լայն հանրային քաղաքականության սպառման պրոդուկտ շաղախված անծայրածիր պոպուլիզմով՝ ԱԺ երեկվա կտրած գլուխներով պարն ու օխայը վկա: Նրան ընդդիմացողները դա  չեն անում, փոխարենը գերդոզավորում են ռացիոնալիզմով և խորքային քաղաքականութան ծանր և դժվարամարս շերտերն են փորձում հասանելի և բացատրելի դարձնել:

P.S. Այս զրոյական հաշիվը փոխվելու է աներկբա: Թեյավճար էլ չեն տալիս»: