Երեւանում անցկացվող տափօղակով հոկեյի տղամարդկանց աշխարհի չորրորդ դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականը երրորդ տուրում մրցեց Քուվեյթի հետ:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 4:4 հաշվով: Ավելացված ժամանակում քուվեյթցիները հաթեցին 5:4 հաշվով: Հայաստանի հավաքականն առաջին պարտությունը տարավ աշխարհի առաջնությունում:
Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 24:3 հաշվով հաղթել էր Մալայզիայի թիմին, երկրորդ տուրում՝ բուլիտներով 3:2 հաշվով առավելության էր հասել Ուզբեկստանի նկատմամբ: