Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում «Նոան» Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց Չարենցավանի «Վանի» դարպասը (2:0)։
Ռուի Մոտայի գլխավորած թիմի կազմում գոլերով աչքի ընկան Մատեուս Այասը և Իմրան Ուլադ Օմարը՝ համապատասխանաբար 36-րդ և 89-րդ րոպեներին։ Ամբողջ երկրորդ խաղակեսը չարենցավանյան ակումբը անցկացրեց 10 հոգով։
Վերջին հույսի խախտման համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց «Վանի» դարպասապահ Արսեն Բելգլարյանը՝ առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված 16-րդ րոպեին։