Foto

Եթե Անկախության հռչակագրին հղումը հանվի՝ կստացվի, որ ՀՀ-ն տանում են լուծարման ու ստեղծում են մեկ այլ հանրապետություն. Վարդան Պողոսյան

Եթե Սահմանադրության նոր տեքստից  հանում են Անկախության հռչակագիրը՝ դրանով Հայաստանի Հանրապետությունը տանում են լուծարման։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե, իր կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին։ 

«Եթե Անկախության հռչակագրին հղումը հանվի՝ կստացվի, որ իրենք ստեղծում են մեկ այլ հանրապետություն, որի անունն էլ դժվար է ասել, թե ինչ է լինելու»,- արձանագրեց Պողոսյանը՝ ավելացնելով. «ակնհայտ է նաև, որ ամբողջությամբ  նոր սահմանադրություն գրելու իմաստը հենց դա էր, որպեսզի հրաժարվեն Անկախության հռչակագրից։ Եթե նոր սահմանադրություն են ընդունում, ապա կարող են հանել Անկախության հռչակագրին հղումը։ Եթե միայն սահմանադրության փոփոխություններ  կատարեին՝ իրենք իրավունք չէին ունեն նախաբանը փոփոխելու, թեկուզ մի տառ փոփոխելու իրավունքն չէին ունենա։ Ակնհայտ է, որ Անկախության հռչակագրից հրաժարվելու համար են գնում «նոր սահմանադրություն» կոչվածի ճանապարհով»։ 

Անդրադառնալով Արդարադատության նախարարության կողմից նոր սահմանադրության տեքստի մշակմանը, այն դեպքում, երբ դրա համար ստեղծվել էր սահմանադրական բարեփոխումների խորհուրդ՝ Պողոսյանն ասաց, որ այդ խորհուրդը դեռ ևս գոյություն ունի, ավելին, բացի խորհրդից, ստեղծվել էր նաև հանձնաժողով։ «Այսինքն, հանձնաժողովը մշակում էր, խորհուրդը, այսպես ասած, ցուցումներ էր տալիս, թե ինչ մշակեն կամ ինչ փոխեն։ Ես չգիտեմ, թե ինչ է փոխվել հիմա, քանի որ իրենք որևէ ակտ կարծեմ, չեն ընդունել, որ այլևս հանձնաժողովը չի մշակելու նոր սահմանադրության տեքստը, այլ նախարարությունն է մշակելու։ Գուցե, ներքին որոշում ունեն։

Ամեն դեպքում, իրենց ստեղծած հանձնաժողովը ոչ մի տող պաշտոնապես չկարողացավ արտաբերել այն մասին, թե հատկապես ինչի պետք է փոխել սահմանադրությունը։ Այդ խորհուրդ ստեղծելը քաղաքական ֆարս էր, որով ընդամենը ուզում էին հանրության մոտ տպավորությունը ստեղծել, որ իրենք շատ լուրջ, խորը վերլուծելով են սահմանադրություն գրում, բայց մինչև հիմա իրենց գործունեությունը ոչինչի չի հանգեցրել, իրենք ոչ մի առաջարկ, ոչ մի փոփոխության տեքստ, առավել ևս նոր սահմանադրության տեքստ, մինչև հիմա այս լույս աշխարհ չեն բերել։ Թե հետագայում իրենք ո՞նց են աշխատելու իրենց գործն է։ Իսկ իմ գործը մենակ այն է լինելու, որ երբ լինի նոր սահմանադրության նախագիծը, ցույց տալու, թե ինչով է դա մեր պետականության համար մեծ վտանգ ու սպառնալիք հանդիսանում»,-ասաց սահմանադրագետը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։