Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժանքներ կանցկացնեն Եգիպտոսում այս տարվա ապրիլի կեսից մինչև մայիսի սկիզբը, ասված է Չինաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։
Սա լինելու է երկու երկրների ռազմաօդային ուժերի առաջին համատեղ զորավարժությունը, որը կարևոր նշանակություն ունի երկու երկրների զինված ուժերի միջև գործնական հարաբերությունները խթանելու և փոխադարձ վստահության ամրապնդման համար։