Ռուսական միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռային համալիրի համար նոր թիրախ կարող են դառնալ Եվրոպայից Ուկրաինա տանող ճանապարհները, մասնավորապես՝ Բեսկիդ թունելը։ Այսմասին հայտարարել է ռազմական փորձագետ և պաշտոնաթող գնդապետ Անատոլի Մատվիյչուկը News.ru-ին։
Նրա խոսքով՝ թիրախ կարող են դառնալ նաև էլեկտրակայանները, Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտները, ինչպես նաև երկաթուղային ենթակառուցվածքը, որին ՌԴ ԶՈՒ-ն «վաղուց ձեռք չի տվել»։
«Բացի այդ, խոսքը Արևմտյան Եվրոպայից դեպի Ուկրաինայի տարածք լեռնային անցումների մասին է, որոնց թվում է Բեսկիդ թունելը», - ասել է փորձագետը։ Բեսկիդթունելը Ուկրաինայի երկրորդ ամենաերկարերկաթուղային թունելն է։ «Այն Արևմուտքի կողմից Ուկրաինայի Զինված ուժերի մատակարարման հիմնական զարկերակներից մեկն է», - եզրափակել է Մատվիյչուկը։