Foto

Թուրքիան ծրագրում է մշակութային կենտրոն բացել Սանկտ Պետերբուրգում

Թուրքիան ծրագրում է մշակութային կենտրոն Սանկտ Պետերբուրգում 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Յունուս Էմրե ինստիտուտի (Թուրքական մշակութային կենտրոն) ղեկավար Աբդուրահման Ալին։

«Մենք նախատեսում ենք Սանկտ Պետերբուրգում բացել թուրքական մշակութային կենտրոն, այնուհետև կենտրոնանալ բուհերի հետ աշխատելու վրա»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Յունուս Էմրե ինստիտուտի ղեկավարությունն արդեն տեղեկացրել է ՌԴ իշխանություններին Սանկտ Պետերբուրգում մշակութային կենտրոն բացելու մտադրության մասին։

«Եվ, ինչպես մեզ թվում է, նրանք բավականին ջերմ են նայում մեր առաջարկներին:  Դեռևս հստակ ժամկետներ կամ երաշխիքներ չկան, քանի որ ռուսական կողմը պետք է բոլոր մանրամասները քննարկի կառավարության, ինչպես նաև ԱԳՆ-ի հետ: Բայց ինձ թվում է, որ ընդհանուր առմամբ  մոտեցումը դրական է»,- հավելեց Ալին:

Բացի այդ, մշակույթի կենտրոնի ղեկավարը նշել է, որ ռուսական կողմը ողջունում է Սանկտ Պետերբուրգում կենտրոնի բացման հեռանկարը։ 

«Մենք հանդիպում ունեցանք «Ռոսսոտրուդնիչեստվո»- ի ղեկավար Եվգենի Պրիմակովի հետ և քննարկեցինք այն փաստը, որ Թուրքիայում ռուսական մշակույթի դիրքերն ամրապնդելու համար Անկարայում կա Ռուսական տուն, որն այնտեղ իր գործունեությունն է իրականացնում»,- նշել է նա։

Նա հավելել է, որ Թուրքիան կցանկանար, որ Ստամբուլում բացվի Ռուսական մշակույթի և գիտության կենտրոն:

«Մենք ուրախ կլինենք Ստամբուլում ռուսական մշակույթի և գիտության կենտրոն բացել: Մենք դրան շատ ջերմ ենք նայում»,- ասել է Ալին:

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Անթալիայում ապրում է ռուսական մեաթիվ սփյուռք։

 «Իսկ մեր ծրագրերի մեջ է մտնում ռուս-թուրքական գրադարանի բացումը, որը նաև կամրապնդի ռուսական մշակույթի դիրքերը Թուրքիայի տարբեր տեղերում»,- նշել է Ալին։

Թուրքիայում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը (Ռուսական տուն Անկարայում) գործում է 2014 թվականի փետրվարից, ավելի վաղ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը հայտարարել էր, որ պատրաստ է Ստամբուլում ռուսական տուն բացել, եթե այնտեղ գործընկեր հայտնվի։