Foto

Արտահերթ ընտրությունների կարիք ոչ թե Գյումրին, այլ Երևանն ունի. Սամվել Հակոբյան

Վերջապես կարող ենք շնորհավորել հայկական միավորված ընդդիմությանը՝ առաջին էական հաղթանակի կապակցությամբ։ Թեպետ հանգստանալու և ոգևորվեկու կարիք չկա: Հակառակը, սա իսկական հնարավորություն է՝ արդյունավետ աշխատելու և ցույց տալու, որ ժողովուրդը ճիշտ որոշում է կայացրել՝ մերժելով ՔՊ-ին։

Սարիկ Մինասյանն այսօր հետաքրքիր հայտարարություն արեց՝ ասելով, որ Գյումրին արտահերթ ընտրությունների կարիք ունի։ Գյումրին չունի դրա կարիքը, Երևանն ունի։ Ի տարբերություն Գյումրիի՝ Երևանում ունենք մի քաղաքապետ, ով ընտրվել է փոքրամասնության կողմից՝ ստվերային պայմանավորվածությունների ու ճնշումների արդյունքում։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից