Անկարայի դատարանը ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելին պարտավորեցրել է 75 հազար թուրքական լիրա (1950 դոլար) վճարել ՝ որպես փոխհատուցում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հասցված բարոյական վնասի համար, գրում են թուրքական ԶԼՄ-ները:
Պատճառը Օզելի 2022 թվականի ապրիլի 26-ի հայտարարություններն էին, որտեղ նա Էրդողանին մեղադրում էր դատական համակարգի անկախությունը խարխլելու մեջ։
Նախագահի փաստաբանը հիշեցրել է, որ սա Օզելի դեմ առաջին հայցը չէ նման հայտարարությունների համար։ Վերջերս Թուրքիայի նախագահը կրկին դատի է տվել Օզելին կուսակցության համագումարում արված արտահայտությունների համար, որտեղ ընդդիմության առաջնորդը նախագահին Էրդողանին անվանել էր «խունտայի առաջնորդ»՝ պահանջելով 500, 000 լիրա փոխհատուցում։