SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Պուշկինի 41 հասցեում գործող «Մամա Միա» ռեստորան են մտել տղամարդիկ և ծեծկռտուք է տեղի ունենում, իսկ քիչ անց կրկին տեղեկություն է ստացվել, որ Եկմալյան 1 հասցեի մոտ երկու հաղթանդամ տղամարդ հարձակվել են քաղաքացու վրա և ծեծի են ենթարկում նրան։
Քաղաքացիները մատնացույց են արել 2 տղամարդու և հայտնել, որ վերջիններս նշված հասցեում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ հայհոյանքներ են հնչեցրել և ծեծի են ենթարկել ՌԴ քաղաքացու։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված 2 քաղաքացիներին խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ պարզվել է, որ վերջիններս հանդիսանում են Երևանի բնակիչներ 41-ամյա Արսեն Դ․-ն և 44-ամյա Բորիս Ղ․-ն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։