Foto

Քաղաքապետը գտնվում է գործուղման մեջ. բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին. խոսնակը՝ Անաստաս Միկոյան փողոցի բնակիչների ակցիայի մասնակիցներին

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր առավոտից «Անաստաս Միկոյան 64» շենքի բնակիչները փակել են Անաստաս Միկոյան փողոցը (Եղվարդի խճուղի), բարձրաձայնելով մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են պետական, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների լիազորություններին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայումս գտնվում է գործուղման մեջ։

Քաղաքապետը բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին»,- գրել է նա: