ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ ապրիլի 19-ին Հռոմում, հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Սպասվում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա շաբաթ օրը՝ Հռոմում»,- ասվում է պորտալի հոդվածում։
Ըստ հրատարակության աղբյուրների՝ հանդիպման անցկացման վայրի փոփոխությունն առաջարկել է ամերիկյան կողմը։