Foto

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Եմենին

Ամերիկյան ավիացիան երեք հարված է հասցրել Եմենի Սանայ նահանգում գտնվող կերամիկայի գործարանին, հաղորդում է հութիներին առընթեր «Ալ Մասիրա» հեռուստաալիքը։

«ԱՄՆ-ը երեք ավիահարված է հասցրել Սանա նահանգի Բանի Մաթար թաղամասում գտնվող Աս-Սավարի կերամիկայի գործարանին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակման հետևանքով՝ հինգ մարդ է զոհվել։ Եմենի առողջապահության նախարարությունը նույնպես հայտնել է տասը վիրավորի մասին։

lurer.com