Բեռլինում սիրիացի ներգաղթյալը մետրոյում դանակով հարձակվել է գերմանացի տղամարդու վրա և սպանել նրան:
Ինչպես նշում է Bild-ը, տղամարդկանց միջև վեճ է առաջացել վագոնում: Սիրիացին դուրս է եկել զոհի հետևից, հանել դանակն ու սպանել նրան՝ այնուհետև դիմելով փախուստի: Որոշ ժամանակ անց իրավապահները նրան բռնել են, սակայն տղամարդը դանակով սպառնացել է նրանց: Ոստիկանները կրակ են բացել և սպանել հանցագործին:
Թե ինչի պատճառով է սկսվել վեճը մետրոյում, հայտնի չէ:
աղբյուրը՝ tert.am