Տաջիկստանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Վերջին 24 ժամվա ընթացքում սա երկրորդ երկրաշարժն է երկրում։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են երկուշաբթի ժամը 00:44-ին (Երևանի ժամանակով 04:44-ին) 10,000 բնակչություն ունեցող Ռաշտ քաղաքից 23 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։ Հնարավոր ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Ավելի վաղ՝ ապրիլի 13-ին, Խուջանդ քաղաքի տարածքում երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հետևանքով մասամբ ավերվել էր 17 բնակելի շենք։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ ցնցումների հետևանքով երեք տարեկան երեխա է զոհվել։
աղբյուրը՝ tert.am