Foto

Քաղաքացին մեզ չպետք է ընկալի որպես կոպեկ փախցնող․ Փաշինյան

Քաղաքացին մեզ չպետք է ընկալի որպես կոպեկ փախցնող։ Այս մասին Սյունիքում Էկոպարեկային ծառայության գործառնական ավտոմեքենաների ցուցադրության ժամանակ ասել է Փաշինյանը։

«Ես էլի եմ ասել, մենք պետք է սովորենք մեքենա վարել, մենք պետք է սովորենք էքստրեմալ պայմաններում մեքենա վարել, պետք է սովորենք քաղաքացիների հետ շփվել և հարաբերվել։ Քաղաքացին մեզ չպետք է ընկալի որպես կոպեկ փախցնող, մեզ չպետք է ընկալի որպես թփի հետևում թաքնվող ու իրեն ապօրինության մղող ու հետևից գնացող, որ երկու կոպեկ առնի, և էսպես շարունակ»,-ասել է նա։