Foto

Նախարարությունը հրավիրվում է կլիմայի փոփոխության ոլորտում գիտական փորձառությամբ մասնագետների

Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խումբը (IPCC) մեկնարկել է Յոթերորդ գնահատման զեկույցի (AR7) առաջին աշխատանքային խմբի զեկույցի նախագծի փորձագիտական վերանայման գործընթացը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

Վերանայման գործընթացին մասնակցելու նպատակով հրավիրվում են կլիմայի փոփոխության ոլորտում համապատասխան գիտական, տեխնիկական կամ գործնական փորձառություն ունեցող մասնագետները։

Փորձագիտական վերանայումը կանցկացվի 2026 թվականի օգոստոսի 10-ից հոկտեմբերի 2-ը։