Foto

Նոր մանրամասներ՝ Պուտինի և Թրամփի հատուկ բանագնացի հանդիպումից

Սանկտ Պետերբուրգի նախագահական գրադարանի շենքում ընթանում է Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հանդիպումը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ինչպես պարզաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը , բանակցային գործընթացը փակ է լինելու։
 
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ կողմերը կքննարկեն ուկրաինական հակամարտության կարգավորման ասպեկտները, երկրների ղեկավարների հնարավոր հանդիպումն ու Վաշինգտոնին կփոխանցեն Մոսկվայի մտահոգություններն ու դիրքորոշման տարրերը: Ֆիքսված ժամանակացույց չկա: