Foto

Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում է․ նա կպայքարի 4-րդ չեմպիոնության համար

Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ: Նա կպայքարի 4-րդ չեմպիոնության համար։

Ամոյանը 1/8 եզրափակչում 9:0 հաշվով առավելության է հասել Լեհաստանի ներկայացուցիչ Մատեուշ Բեռնատեկի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 7-2 հաշվով հաղթել է Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդր Սոլովեյին:

Կիսաեզրափակչում Մալխաս Ամոյանը մրցել է Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշ Հայկ Մնացականյանի հետ և 5:1 հաշվով հաղթանակ տարել: