Foto

Ըմբշամարտի ԵԱ. Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ

Սլովակիայի մայրաքաղաք Բրիտասլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 11-ից պայքարը սկսել են հունահռոմեական ոճի ըմբիշները:

63 կգ քաշային Կարեն Ասլանյանը կիսաեզրափակչում 8:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրիյ Սեմենչուկի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ:

Ոսկե մեդալի համար գոտեմարտում Ասլանյանը կմրցի թուրք Կերեմ Քեմալի հետ:

Ասլանյանը քառորդ եզրափակչում հաղթել էր լեհ Մաիրբեկ Սարիմովին և դուրս եկել կիսաեզրափակիչ: