Foto

Apple-ը խուճապահար Հնդկաստանից 600 տոննա iPhone է տեղափոխել ԱՄՆ

Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Apple-ը բեռնատար չարտերային թռիչքներ է կազմակերպել՝ Հնդկաստանից ԱՄՆ տեղափոխելով 600 տոննա կամ մոտավորապես 1.5 միլիոն iPhone․ հայտնում են Reuters-ի աղբյուրները։

Նշվում է, որ առաքումները օպտիմալացնելու նպատակով, Apple-ը համագործակցել է Հնդկաստանի Չեննայի օդանավակայանի հետ՝ արագացնելով մաքսային ընթացակարգերն ու մաքսազերծման ժամանակը կրճատել 30 ժամից մինչև 6 ժամ։

Չինաստանից ներմուծման մաքսատուրքերը  հասել են ռեկորդային 125 տոկոսի՝ զգալիորեն գերազանցելով Հնդկաստանից ապրանքների ժամանակավորապես կասեցված 26 տոկոս մաքսատուրքը։ Փորձագետների գնահատմամբ՝ բարձր սակագները կարող են հանգեցնել iPhone-ների գների բարձրացմանն ԱՄՆ-ում, որտեղ Apple-ն ավանդաբար ամեն տարի վաճառում է ավելի քան 220 միլիոն սարք: Դրա շնորհիվ iPhone-ի արժեքը կարող է աճել մինչև $3500։