Foto

Քաղաքացիների եկամուտների հայտարարագրման նպատակը մարդկանց հարկելն է. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

Ինչ է իրենից ներկայացնում և ինչ նպատակ է հետապնդում քաղաքացիների եկամուտների հայտարարագրումը հարցերին պատասխանել է Նաիրի Սարգսյանը:

«Մանիպուլյացիան և բլեֆը սկսում է սրանից՝ ոչ թե քաղաքացիների եկամուտների հայտարարագրում, այլ ՀՀ քաղաքացիների եկամտային հարկի տարեկան հաշվարկ: Սա ամրագրված է հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածով. հայտարարագրումն ինստիտուտի անվանումն է:

Հայտարարագրում ասելով՝ մարդկանց մանիպուլացնում են և խաբում, իբր թե նպատակը բարի է և իբր թե նապատակն իրական եկամուտների մասին տեղեկությունների ստացումն է: Այդպիսի բան գոյութուն չունի, ՀՀ-ն չունի բավարար չափով ներուժ, որ կարողանա եկամուտները հայտարարագրելով՝ մարդկանց թիրախային սոցաջակցություն ցուցաբերի: Սա բլեֆ է, նպատակը, բնականաբար, մարդկանց հարկելն է»,- ասել է նա: