Foto

Անիմաստ է փաստերով պատասխանելը, որովհետև դիտավորյալ են անում. Գեղամ Ստեփանյան

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Չկռվելու մասին անբարոյական հայտարարություն անող չմարդը գոնե գիտի՞, թե դրանով հոգեբանական ինչ վիճակի է հասցնում 2023 թվականի սեպտեմբերի նահատակների հարազատներին, որոնց ամենաթանկ կորստի գնով Արցախի ժողովուրդը փրկվել է ամբողջական ֆիզիկական ոչնչացումից։

Դժոխքից դուրս գաս, մի քանի ստոր տականքի պատճառով նորից ամեն օր հոգեբանական դժոխքի միջով անցնե՞ս ․․․

Եվ նորից եմ կրկնում, անիմաստ է նրանց փաստերով պատասխանելը, որովհետև դիտավորյալ են անում»: