Foto

ԻՀՊԿ խորհրդական․ «ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ պատերազմի բոլոր հայտարարված նպատակները ձախողվել են»

Իրանի ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի խորհրդական Մոհամմադ Ռեզա Նաղդին RT-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ պատերազմում կրած կորուստներին։

«Նրանք իրենք են ասում․ «Մենք կորցրել ենք մեր MQ անօդաչուների 25%-ը», ինչը նշանակում է, որ նրանք ոչինչ չեն կարողացել անել ՀՕՊ համակարգերի դեմ։ Այլ կերպ ասած՝ նրանց հայտարարած բոլոր նպատակները ձախողվել են։ Չգիտեմ՝ ինչ հաղթանակի մասին են նրանք խոսում»,- հայտարարել է Իրանի ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի խորհրդական Մոհամմադ Ռեզա Նաղդին։