Foto

Իրանը սպառնացել է արտաքսել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին

Իրանը դիտարկում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը դադարեցնելու հնարավորությունը, եթե այլ երկրների սպառնալիքները շարունակվեն։ Ինչպես հաղորդում է interfax-ը հինգշաբթի ասել է Իսլամական Հանրապետության առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին։

«Շարունակվող արտաքին սպառնալիքները և Իրանի՝ ռազմական հարձակման թիրախ դառնալը կարող են հանգեցնել զսպող միջոցների ձեռնարկմանը, ինչպիսիք են ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների արտաքսումը և համագործակցության դադարեցումը: Բացի այդ, կարող է քննարկվել հարստացված նյութը անվտանգ վայր տեղափոխելու հարցը»,- գրել է նա X-ի իր էջում: