Foto

Շախմատի անհատական ԵԱ. Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը կիսում են 3-րդ տեղը

2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 2 խաղափուլ:

9 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը ունեն 6.5 միավոր և կիսում են 3-9-րդ հորիզոնականները:

Կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը, կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը ունեն 5 միավոր: