Foto

Պետություն-քաղաքացի կապն ամեն օր, ամեն ժամ խզվում է, իսկ իշխանական աթոռները՝ երերում

ՀՀ իշխանությունն ամենօրյա ռեժիմով խոսում է երկրում իրականացվող այս կամ բարեփոխումներից, հանրային քննարակման է ներկայացնում մի շարք նախագծեր, հետո դրանք, առանց հանրային կարծիքը հաշվի առնելու, ընդունում է և այլն։ Վառ օրինակ է մի մասն այո, թարմացված է, սակայն բարեփոխումը լիարժեք չէ։ Քաղաքացին ասում է, որ իր համար որևէ տարբերություն չկա՝ ինքը սեղմված կանգնած է նո՞ր, թե՞ հին ավտոբուսում։ Կանագառասրահները կահավորված չեն, չկա հստակ չվացուցակ և այլն։ Կարևոր է նաև, որ մյուս կողմը՝ վարորդները, ևս դժգոհ են այս «բարեփոխում» կոչվածից՝ բազմաթիվ բողոքի ակցիաներ են անում, գործադուլներ հայտարարում  և այլն։ Հիմա այդ «բարեփումները» հասել են մարզեր և մի քանի գյուղերի բնակիչներ, արդեն տևական ժամանակ, բողոքի ակցիաներ են անում, ճանապարհներ փակում՝ պարզապես խնդրելով իրենց հին գազելները թողնել նույնությամբ։

Մյուս «բարեփոխումը» օրինակ՝ հայտարարագրման համակարգն է։ Պետությունն ասում է՝ դուք լրացնում եք և վճարած գումարների որոշ մասի համար գումարներ եք ետ ստանում։ Կարծես՝ բացասական  պետք է չընկալվի, քանի որ պետությունը հայտարարում է դրական ինչ-որ բանի ի մասին, բայց քաղաքացին էլի բոյկոտում է։ Երբեմն այդ բոյկտն արդյունքներ էլ է ունենում՝ օրինակ պարտադիր հայտարարագրման ժամկետը մայիսի 1-ից երկարացվեց՝ նոյեմբերի 1-ը։

Նոր սահմանադրության են ընդունում կամ, ինչպես վարչապետն է հայտարարում, տարածաշրջանային Սահմանադրություն են գրում։ Իհարկե, բանական մարդու համար անհասկանալի է «տարածաշրջանային Սահմանադրություն» արտահայտությունը, քանի որ յուրաքանչյուր պետությունն ինքն իր սահմանադրությունը պետք է ունենա և ունի։ Դժվար է պատկերացնել, որ ՀՀ-ն գրի Վրաստանի, Իրանի կամ Ադրբեջանի և Թուրքայի համար սահմանադրություն, բայց անունը շատ լավ է հնչում։ ՀՀ քաղաքացին, իհարկե, լսում և հասկանում է, որ այն փոփոխվում է Իլհամ Ալիևի պահանջով, բայց նաև Հայաստանի իշխանությունն ասում է, որ այն միայն «իրական» ապահով և խաղաղ Հայաստանի համար է, սակայն իշխանությանը չեն վստահում։

Պետությունը կատարեց նաև դատաիրավական բարեփոխումներ, պետական պարտքի հաշվին ստեղծեց Պարեկային ծառայություն, որն ամեն կերպ անհարմարություն է պատճառում քաղաքացուն՝ դատարանների ծանրաբեռնվածությունը չի նվազում, երկրում հանցագործությունների թվերն աճում են՝ բացահայտվածության ցուցանիշը՝ նվազում։

Իսկ որտե՞ղ խնդիրը։ Ժողովուրդն ասում է՝ եթե ամեն ինչ այսքան լավ է, ապա ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ։ Խնդիրն իրականում հենց մեկ տեղում է թաքնված՝ քաղաքացին չի վստահում երկրի իշխանությանը, չի հավատում, որ որոշում կայացնելիս իշխանությունը կառաջնորդվի Հայաստանի և հայ ժողովրդի շահով։ Իր անվստահությունը ՀՀ քաղաքացին արտահայտեց վերջին երկու ընտրությամբ՝ Գյումրու և Փարաքարի։ Իշխանական աթոռները երերում են և պետություն-քաղաքացի կապն ամեն օր, ամեն ժամ խզվում է։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան