Foto

Ռուսաստանը, որպես պատասխան միջոց, արտաքսում է երկու ռումինացի դիվանագետների

Ռուսաստանն անցանկալի անձ է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դիվանագիտական ներկայացուցչության պաշտպանության հարցերով կցորդին և նրա տեղակալին։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«ՌԴ-ում Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Լիլիանա Բուրդան ապրիլի 9-ին կանչվել է ՌԴ ԱԳՆ պետական արարողակարգի դեպարտամենտ, և նրան բողոքի հայտագիր է ներկայացվել առ այն, որ Մոսկվայում Ռումինիայի դիվանագիտական առաքելության պաշտպանության հարցերով կցորդն ու նրա տեղակալն անցանկալի անձ են հայտարարվել»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։


Ռուսաստանի ԱԳՆ-ում ընդգծել են, որ Մոսկվան այդ քայլին դիմել է որպես պատասխան՝ Բուխարեստում Ռուսաստանի դեսպանատանը կից ռազմական կցորդին եւ նրա օգնականին «պերսոնա նոն գրատա» չհայտարարելու համար: