Արքայազն Հարին դատարան է դիմել ընդդեմ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության: Այս մասին հայտնում է The Independent-ը։
Սասեքսի դուքսը որոշել է վիճարկել իրեն պետական պաշտպանությունից զրկելու որոշումը։
Լսումների ժամանակ արքայազնի փաստաբանն ասել է, որ 2020 թվականին նա և Մեգան Մարքլը «հարկադրված են զգացել» հետ կանգնել թագավորական պարտականություններից, քանի որ նրանք «պաշտպանված չեն եղել հաստատության կողմից»։
Սակայն նրանց խնդրանքը չի լսվել։ Հաջորդ հանդիպումը կկայանա հինգշաբթի՝ ապրիլի 10-ին։