Foto

Գոհ չենք Սամվել Վարդանյանի վճռից, մինչև 2 տարվա կալանք է ենթադրում․ Մելիքյան

«Պետք է ասեմ, որ գոհ լինել չենք կարող վերդիկտից, որովհետև եթե պաշտպանները միջնորդում են դատարանին արդարացնել երկու մեղադրանքով էլ, բայց երբ մեկ մեղադրանքով է տեղի ունենում արդարացումը, գոհ լինել չենք կարող»: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Մելիքյանը հստակեցրեց, որ խուլիգանությունով եղավ մեղադրական վերդիկտ, որը ոչ մեծ ծանրության արարք էր, նախատեսում է մինչ 2 տարի ժամկետով ազատազրկում, բայց միևնություն ժամանակ կա ևս մեկ հոդված Քրեական օրենսգրքում, համաձայն որի՝ առաջին անգամ ոչ մեծ ծանրության արարք կատարած անձին արգելվում է նշանակել ազատարզկում։ «Իսկ մյուս հոդվածով, որը միայն ազատազրկում էր նախատեսում՝ 1–ից 4 տարի ժամկետով, ատելության խոսքը, դատարանը կայացրեց արդարացման վերդիկտ։ Մյուսի մասով մենք անպայման բողոքարկելու ենք»,– նշեց պաշտպանը։