Այսօր հայտնել ենք, որ առավոտյան ժամը 06։00-ի սահմաններում, Երևանի Թամանցիների փողոցում շտապօգնության «Տոյոտա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի հետևանքով վարորդի կողքին գտնվող բժիշկը մահացել է, իսկ բուժքույրը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
«Վիրահատել են բուժքրոջը, այժմ գտնվում է վերակենդանացման բաժնում, վիճակը կայուն ծանր է։ Այլ բան ասել չեմ կարող, հուսանք՝ լավ կլինի»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։