Foto

Հանգիստ նստեք տեղներդ, խորը շունչ քաշեք․ Բեսենտը՝ Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի քննադատներին

«Հանգիստ նստեղ տեղներդ, խորը շունչ քաշեք»,- ԱՄՆ Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը այլ երկրներից պահանջել է հանգստանալ և չդիմադրել Գրենլանդիայում Վաշինգտոնի գործողություններին․

«Պատասխան քայլեր մի՛ ձեռնարկեք», – խորհուրդ է տվել Բեսենտը:

ԱՄՆ Ֆինանսների նախարարի խոսքով՝ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն չպետք է իր ազգային անվտանգության ապահովումը փոխանցի երրորդ կողմերին, քանի որ Գրենլանդիան առանցքային դեր է խաղում հակահրթիռային պաշտպանության համակարգում: Ընդ որում, նրա խոսքով, կղզին գնալով ավելի գրավիչ թիրախ է դառնում օտարերկրյա զավթիչների համարուստի ԱՄՆ նախագահը ձգտում է կանխել հնարավոր հակամարտությունը, այլ ոչ թե արձագանքել դրան հետին թվով: