Foto

Հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կայք գյուղի սկզբնամասում ավտոմեքենա է այրվում:
 
Դեպքի վայր են ժամանել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ 26-ամյա Դավիթ Գ.-ին պատկանող «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են ինքը՝ վարորդը, և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
 
Հրդեհի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն: 

Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել: