Foto

Մոսկվան ողջունում է միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան շփումները

Մոսկվան ողջունում է Օմանում ԱՄՆ և Իրանի միջև ուղղակի կամ անուղղակի շփումները՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դ. Պեսկովը:
Երկուշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ ուղիղ բանակցությունների հնարավորության մասին, ըստ որի, շաբաթ օրը հնարավոր է «գրեթե բարձր մակարդակով» հանդիպում և կա գործարքի հնարավորություն:
«Մենք տեղյակ ենք, որ Օմանում որոշակի ուղղակի և անուղղակի շփումներ նախատեսվում են: Դա պետք է միայն ողջունել, որովհետև դրանք կարող են բերել Իրանի շուրջ լարված իրավիճակի դեէսկալացիայի»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Vesti.am