Ապրիլի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։10-ի սահմանում Նոր Գեղի գյուղից դեպի Բանավան թաղամաս տանող ճանապարհին Toyota Camry մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Կոտայքի մարզի բնակիչներ 41-ամյա Ավետիք Ա․-ն և 34-ամյա Գևորգ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել պարեկները: Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։