Հանրապետության տարածքում ապրիլի 6-10-ն առանձին շրջաններում՝ օրվա ընթացքում, սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ: Ապրիլի 6-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևանում ապրիլի 6-ի ցերեկը, 7-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 7-ի ցերեկը, 8-10-ն սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։