Foto

Հայ հայտնիների անցնող շաբաթն Ինստագրամում

Tert.am Life-ը հետևել է, թե հայ հայտնիներեն այս շաբաթ Ինստագրամում ինչ հրապարակումներ են արել:

Առանձնացրել ենք դրանցից մի քանիսը:

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը դստեր հետ ճամփորդում է Փարիզում: Նա Ինստագրամում Փարիզից լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել. «Մի օր հեքիաթային Փարիզի կախարդական Լուվրում»:

Նոր լուսանկարներով կիսվել է նաև երգչուհի Հասմիկ Կարապետյանը: Նա ինստագրամյան իր էջում անկեղծացել է. «Իմ բարությունը իմ ուժն է»:

ԱՄՆ-ում բնակվող դերասան Սոս Կարապետյանը «ՍոսԻնձ» նախագծի նկարահանումներից բեքսթեյջ լուսանկարներ է հրապարակել: Ֆիլմում ընդգրկված են դերասաններ Անի Երանյանը, Քրիստինա Եղոյանը, Սոս Կարապետյանը և այլք:

Դերասանուհի Տիրուկ Հակոբյանը դստեր հետ ֆոտոշարք է իրականացրել: Նա լուսանկարներով կիսվել է ինստագրամյան հետևորդների հետ, որին կից գրել է. «Մայրությունը սիրո և ջերմության մասին է»:

Դերասանուի Սիլվի Բարկովան Ինստագրամում նոր լուսանկարներ է հրապարակել և հումորային գրառում արել. «Հենց նոր ստացա էլեկտրաէներգիայի իմ հաշիվը և ես խորապես հավատում եմ, որ ինձ լիցքավորել են արևի լույսի, լուսնի լույսի, փողոցի լույսի, իմ կյանքի լույսի, լույսի արագության և թունելի վերջում լույսի համար»:

Դերասան Գոռ Հակոբյանն ինստագրամյան իր էջում կսիվել է նոր ֆիլմի նկարահանման հրապարակից բեքսթեյջ տեսանյութով: ««Վենդետա» ՝ նոր քրեական դրամա Armflix-ով: Նկարահանումները շարունակվում են»,- տեսանյութին կից գրել է դերասանը: