Foto

«Չելսին» պարտության մատնեց Վարշավայի «Լեգիային». Բիչախչյանը մասնակցեց հանդիպմանը

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 3:0 հաշվով պարտության մատնեց Վարշավայի «Լեգիային»։

«Ազնվականների» կազմում հանդիպման հաշիվը 49-րդ րոպեին բացեց Թայրիկ Ջորջը՝ խփելով այս մրցաշարում իր առաջին գոլը։ Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Նոնի Մադուեկեն՝ խփելով լոնդոնցիների երկրորդ և երրորդ գոլերը՝ համապատասխանաբար 57-րդ և 74-րդ րոպեներին։ Հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել, սակայն Նկունկուն վրիպեց 11 մետրանոցից։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը 82-րդ րոպեին մտավ փոխարինման՝ կարիերայում առաջին անգամ խաղալով որևէ եվրագավթի քառորդ եզրափակիչում։

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա ապրիլի 17-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։