Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայկական կողմին
մեղադրել է Բաքվին «ականապատ դաշտերի ոչ ճշգրիտ քարտեզներ փոխանցելու մեջ»։ Նա հայտարարել
է, որ դրանց ճշգրտությունը 25 տոկոս է։
Ադրբեջանը փաստացի
նոր պահանջներ է առաջ քաշում՝ հետագա նոր նախապայմանների համար։ Օրինակ՝ Հայաստանն
իրենց չի տվել ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզներ, այդ իսկ պատճառով պիտի տրամադրի
նաև ՀՀ սահմաններին տեղակայված քարտեզները։ Քարտեզի 25 տոկոս ճշգրությունը համարյա
նույնն է, որ ինչ Փաշինյանի հայտարարած 10 տոկոսով պայթող հրթիռները։ Սա հերթական խաղաղթուղթն
է, որ սեղանին է նետվում Ադրբեջանի կողմից։ Նկատենք, որ Ալիևն ու իր ռեժիմն այս հարցը
մի քանի անգամ բարձարձայնել են՝ Նիկոլ Փաշինյանն էլ արդարացել է, թե իրենք տվել են
ամբողջն՝ ինչ ունեն։
Հաջիզադեն ընդգծել
է, որ վերջին ականների պայթյունների ավելի քան 55%-ը տեղի է ունեցել այն տարածքներում,
որոնք նշված չեն Երևանի կողմից տրամադրված քարտեզների վրա։ Սրանք ևս դժվար է տոկոսներով
հաշվարկել, բացի այդ ականների քարտեզներ վաղուց չեն կազմվել և օբյեկտիվ պատճառներով
կարող են տեղափոխվել, օրինակ՝ սողանքների, անձրևների և այլնի պատճառով։ Շատ պարզ է,
որ 44 օրյա պատերազմի և դրանից հետո տեղի ունեցած ռազմական գործողությունների, հատկապես
հրթիռակոծության ժամանակ դրանք պետք է տեղաշարժվեին։ Իրենք էլ իրենց ասածին չեն հավատում
և ներքուստ վստահ են, որ ՀՀ վարչապետն իրենց չէր խաբի, ուստի տվել է իր մոտ եղած ամբողջը։
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը
նաև նշել է․ «Միջազգային ճնշումներից հետո
Հայաստանը տրամադրել է որոշ քարտեզներ, սակայն դրանք ընդգրկել են ականապատ տարածքների
միայն մի փոքր մասը»։ Սա ևս կեղծ պնդում է, քանի որ պաշտոնական Երևանը ականապատ տարածքների
քարտեզները տվել է Ադրբեջանին յուրաքանչյուր 15-ի գերու դիմաց՝ իրենց կողմից ՀՀ իշխնության
վրա բանեցրած ուղիղ ճնշման արդյունքում։
Հաջիզադեն ասել
է, որ քարտեզները ցույց են տալիս իրենց բնորոշմամբ Ադրբեջանի տարածքում մոտ
400 հազար ականների տեղակայումը, սակայն իրականում դրանց թիվը մոտենում է 1,5 միլիոնի։
Սա այն է ինչ է պետք է իմանալ Արցախի պաշտպանության ու բանակի մարտունակության մասին։
Ամեն անգամ, երբ հայտարարվում է, որ բանակը պատրաստ չէր պատաերազմին, որ դիմակայելու
միջոցներ չկար, որ թալանված էր, ունեզրկված ու գողացված, պետք է հիշել հենց թշնամու
կողմից հրապարակված նման մտքերը։
1,5 միլիոնի հասնող
ականներն իրական պաշտպանական ռեսուսներ են և այդքան առաջխաղացումը գուցե 2023թ-ի Արցախի
հայաթափման ժամանակ չլիներ, եթե այդ քարտեզները տրված չլիներ թշնամուն։ Մյուսն այն
էր, երբ Ալիևը հայտարարում էր, որ եթե պատերազմը մի քանի օր էլ տևեր, ապա իրենք չէին
կարողանա դիմադրել, որ հաղթել են ոչ թե Հայաստանի գործող իշխանությանը, այլ նրանց օգնությամբ՝
երկրորդ և երրորդ նախագահներին։ Հաշվի առնելով 2023թ-ին, որպես ռազմական ավար վերցված
սպառազինության թիվը՝ պետք է նկատել, որ զենքեր կային, ինչպես նաև Վարդենիսում սպասող
ՀՀ կամավորների թիվը խոսում են այն մասին, որ կային այն զենքը կիրառել ցանկացողներ,
ուստի կապիտուլացիոն փաստաթղթի ստորագրումը տվյալ պահին չէր բխում ՀՀ-ի և Արցախի շահերից
և հիմական խնդիրը ոչ թե մարտական ու ռազմական էր, այլ՝ քաղաքական և դավադրական։