Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փորձելով արդարացնել Արցախի հայաթափումը, կրկին կարողացավ քաղաքականացնել մեկ այլ միջազգային իրադարձություն Բաքվում՝ խոսելով «հայկական օկուպացիայի» մասին՝ դատելով ադրբեջանական մամուլի հրապարակումներից։
Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 11-րդ նախարարական հանդիպմանը և Կանաչ էներգետիկայի խորհրդատվական խորհրդի 3-րդ նախարարական հանդիպմանը նա հայտարարեց, որ «Ադրբեջանի դերն էներգետիկ անվտանգության գործընկերության մեջ միայն կաճի»:
«Դրանք արևային և հողմային էլեկտրակայանների հետ կապված պայմանագրեր են, որոնք մինչև 2030 թվականը կտրամադրեն 6 ԳՎտ էլեկտրաէներգիա։ Նշում եմ, որ դրա արդյունքում հնարավոր կլինի խնայել հսկայական քանակությամբ բնական գազ, որը ներկայումս օգտագործվում է ներքին կարիքների համար և կուղարկվի արտահանման։ Միաժամանակ, մենք սեփական ներդրումներով մեծացնում ենք մեր հիդրոէներգետիկ ներուժը հատկապես հայկական օկուպացիայից ազատագրված Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի շրջաններում»,- ասաց նա։
աղբյուրը՝ news.am