Foto

Թուրքիայում հավի շաուրմայից 648 մարդ է թունավորվել

Թուրքիայում 648 մարդ հոսպիտալացվել է հավի շաուրմայի թունավորման պատճառով, հայտնում է Քոջաելի նահանգի Կորֆեզ շրջանի վարչակազմը։


Նշվում է, որ տուժածները բողոքել են սրտխառնոցից, ջերմությունից և փսխումից։


Նշվում է, որ տուժածները Կորֆեզ թաղամասում գտնվող որոշակի հաստատությունում հավի շաուրմա են կերել։

Քոջաելիում Սննդամթերքի վերահսկման լաբորատորիայի տնօրինության փորձագետների կողմից իրականացված ստուգումների ժամանակ պարզվել է, որ շաուրման չի համապատասխանում Թուրքիայի սննդի օրենսգրքի մանրէաբանական չափանիշներին։


Հաստատության դեմ քրեական գործ է հարուցվել։

աղբյուրը՝ news.am