Երեկ գիշերը ժամը 23։00-ից մինչև ժամը 04։30-ի սահմաններում են կրակոցները եղել։ Դրանք սովորականից շատ էին, «Փաստինֆո»-ին ասել է Սյունիքի Խնածախ համայնքի նախկին ղեկավար Կարո Թավադյանը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք՝ ադրբեջանական կողմը կեսգիշերին կրակոցներ է արձակել Խնածախի ուղղությամբ, վնասվել է բնակել տուն։ Պն-ից հայտնել են, թե տուժածներ չկան։ Խնածախի նախկին գյուղապետը դեռ չի հասցրել ծանոթանալ վնասներին։ Վերջին շրջանում կրակոցները Խնածախի ուղղությամբ շատացել են, մարտի 20-ից սկսած՝ կրակում են, երկու օր ընդմիջում են տվել, այս գիշեր՝ առավել ինտենսիվ են կրակել։ Կարո Թավադյանը նշել է, որ կրակոցներից կանայք, երեխաները անհանգստացած են, բայց ընդհանուր առմամբ՝ խուճապ չկա։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում