Foto

Կանադայում սառցե փոթորկի պատճառով ավելի քան 300,000 մարդ զրկվել է էլեկտրաէներգիայից

Կանադայի Օնտարիո նահանգում ավելի քան 300,000 կանադացի բախվել է էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներին, ինչը տեղի է ունեցել հանգստյան օրերին տարածաշրջանին հարվածած սառցե փոթորկի պատճառով` ըստ էլեկտրաէներգիայի մատակարար Hydro One-ի: Այս մասին գրում է The Guardian-ը:


 Էնելկտրաէներգիայի մատակարարումը, ենթադրաբար, վերականգնվելու է ապրիլի 1-ին:

«Աշխատանքը դանդաղ է առաջ գնում էլեկտրահաղորդման գծերի սառցակալելու պատճառով, բայց բոլոր առկա ռեսուրսները կիրառվում են», - ասվում է հաղորդագրությունում:


Օնտարիոյի Օրիլիա քաղաքում փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել, տևական անձրևները շարունակում են հանգեցնել էլեկտրաէներգիայի համատարած անջատումների, ճանապարհների վտանգավորության աստիճանի բարձրացմանը, ինչպես նաև պետական և մասնավոր ենթակառուցվածքների վնասմանը:

Tert.am