ՌԴ Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքում բժիշկները փրկել են երկու տարեկան աղջկան, որը 60 մագնիսե գնդիկ է կուլ տվել, հայտնել էԽաբարովսկի երկրամասի առողջապահության նախարարությունը։ Երեխան, որը բողոքել է որովայնի ուժեղ ցավերից, ընդունվել է մանկական վիրաբուժական բաժանմունք։ Իրականացվել է բարդ վիրահատություն՝ 2 ժամ տևողությամբ:
Ըստ բժիշկների՝ մի քանի մագնիս կուլ տալը չափազանց վտանգավոր է. դրանք կարող են խմբավորվել աղեստամոքսային տրակտում և սեղմել աղիքային պատը, ինչը կարող է հանգեցնել նեկրոզի, պերֆորացիայի, աղիների խցանման: Տուժած աղջկա մոտ օտար մարմիններն առաջացրել են աղիների խցանումներ, աղիների պատերի վնասում։
Մասնագետները հորդորում են ծնողներին զգույշ լինել, քանի որ հետևանքները կարող են շատ լուրջ լինել, այդ թվում՝ մահ: